Աղջիկներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 18-20 տարեկան երկու աղջիկների, որից հետո հանդիպակաց ուղեմասով երթևեկող, 1978 թ. ծնված Հայկազ Գ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կրկին վրաերթի էր ենթարկել աղջիկներից մեկին: Երկու աղջիկներն էլ դեպքի վայրում մահացել էին:
Հունիսի 1-ին մեղայականով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ նշված վրաերթը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը: Պարզվել է նաև վրաերթի ենթարկվածների ինքնությունը. 1992 թ. ծնված Վիկտորիա Մակինյան և 1993 թ. ծնված Ալվինա Գալոյան:
Խաչիկ Կ.-ն ձերբակալված Է: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել