
«Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը հեռարձակվել է նաեւ Ավստալիայում, որտեղի բնակչությունը քվեարկության միջոցով ընտրել է իր հաղթողին: Մոտ 200 հազար ձայների ճնշող մեծամասնությունը Թուրքիայի (44,163) եւ Հունաստանի (43,480) օգտին է եղել, որոնք Ավստրալիայում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ հորիզոնականները: Հիշեցնենք, որ Եվրոպայի քվեարկության համաձայն` Թուրքիան զբաղեցրել էր 2-րդ, իսկ Հունաստանը` 8-րդ հորիզոնականը: Ավստրալիայում Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Եվա Ռիվասի `«Apricot Stone»-ի օգտին ստացվել է 8,217 հաղորդագրություն: «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Գերմանիայի ներկայացուցիչը ասվտարալացիների քվեարկության համաձայն` զբեղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ավստրալացիները ամենից քիչ քվեարկել են Բելառուսի, Վրաստանի եւ Պորտուգալիայի օգտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել