Շինարարության ժամանակ ընկել ու մահացել է
Երեկ, ժամը 16.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Նորբերդ Ղուկասյանը վայր է ընկել «Հրազդան» տոնավաճառի դիմաց գտնվող շինարարությունից ու մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ն. Ղուկասյանը նույն օրը ժամը 16.30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող շենքի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 2-րդ հարկից ընկել է ցած և մահացել: Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել