HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկորուստ բերքահավաքի պահանջ

Գյուղատնտեսական օրախնդիր հարցեր են քննարկվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությունում: Գարնանացանի արդյունքների մասին տեղեկատվություն հաղորդեց գյուղատնտեսության փոխնախարար Վ.Զաքիյանը: Համեմատաբար լավ ցուցանիշներ են գրանցվել եգիպտացորենի և հատիկընդեղենի ցանքի գծով` նշել է փոխնախարարը և հավելել, որ դեռևս հնարավորություններ կան այդ մշակաբույսերի ցանքատարածություններն ընդարձակելու համար: Խորհրդակցությունում հանգամանալի անդրադարձ եղավ առաջիկա բերքահավաքն անկորուստ անցկացնելու խնդրին: Այդ կապակցությամբ իրականացվող հակահրդեհային միջոցառումների ընթացքի մասին զեկուցեց կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն Ա.Հարությունյանը: Վարչապետը իրավասու մարմինների պատասխանատուներին հանձնարարեց առկա բոլոր տեխնիկական ու կազմակերպական ռեսուրսները ի սպաս դնել` կանխելու հացահատիկային դաշտերի հրդեհումը: Հարկ է կիրառել նաև պատժիչ միջոցներ` հակահրդեհային միջոցառումները պատշաճ ձևով չկատարողների նկատմամբ` հայտարարել է կառավարության ղեկավարը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցությունում քննարկվել է նաև կարկտահարությունից տուժած ցանքատարածությունների սեփականատերերի կրած վնասների փոխհատուցման հարցը: Այդ առթիվ վերջնական որոշում կկայացվի բերքահավաքից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter