HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Դավիթը կալանավորվեց Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու միջնորդությանը, որը ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դավիթ Քիրամիջյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մատույցներից, երբ մի խումբ ակտիվիստներ և լրագրողներ հարձակման են ենթարկվել մի քանի տասնյակ ոստիկանների և քաղաքացիական հագուստներով անհայտ անձանց կողմից: Երեկ փաստաբան Լուսինե Սահակյանը, ով դատարանում պաշտպանում էր Դավիթ Քիրամիջյանի շահերը, թերթի հետ զրույցում հայտարարել է, որ մեղադրող կողմը որևէ նյութ չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել Դավիթին առաջադրված մեղադրանքը, և նաև չի ներկայացվել որևէ նյութ, որը կհաստատեր, որ ազատության մեջ գտնվելով` նա կխոչընդոտեր քննությանը կամ կթաքնվեր իրականությունից: Աշոտյանի տեսակետը պարտադիր չէ իրականացնել ԱԺ նախագահ Հոբիկ Աբրահամյանը երեկ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է. «Ես դեմ եմ լինելու, որ տարրական դասարաններից նման ուսուցում լինի: Լավագույնը, եթե մենք համաձայնենք, սա պիտի լինի միայն ավագ դպրոցում»: Եվս մեկ անգամ ընդգծել է. «Ես հակված եմ, որ մենք պնդենք ավագ դպրոցների մասով: Հիմա որ բերել են` 15 տարեկան, չգիտեմ, այսքան...այդ բաները չեմ ընդունելու: Սա որպես ԱԺ նախագահ եմ ասում և կուսակցության երկրորդ դեմք: Եվ համոզված եմ հաստատ, որ ՀՀ նախագահն էլ է պաշտպանելու մեր տեսակետը, ինքն էլ է իմ կարծիքին: Հիմա Աշոտյանը մեր թիմի, մեր ներկայացրած նախարարն է, և իր տեսակետը հարգում եմ: Բայց իր տեսակետը մեզ համար այդպես չէ, էլի, որ պարտադիր է իրականացնելու համար»: Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ հանդիպելու է ԿԳ նախարարին. «Իմ տեսակետն ասելու եմ: Եթե համաձայնեն` կքննարկենք: Եթե չեն համաձայնի` մենք դեմ ենք լինելու»: Թերթի տեղեկություններով` Արմեն Աշոտյանը գոնե երեկ չի համաձայնել ավագ դպրոցների վերաբերյալ առաջարկին: Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվանում է Թերթի տեղեկություններով` հենց այս ժամանակաշրջանում շուրջ 150 հազար քաղաքացիների ստորագրությամբ 280 էջանոց հայցի և դրան կից 4 հազար 500 էջանոց նյութերի ուղարկումը ՀԱԿ-ի կողմից Հաագայի միջազգային դատարան պայմանավորված է նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվացնում է իր գործունեությունը: Սա էլ իր հերթին պայմանավորված է մի կողմից երկրի ներսում և դրսում Սերժ Սարգսյանին թուլացնելու, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանին շարքից հանելու նկատառումներով: Թերթի աղբյուրները հաղորդել են նաև, որ մոտ 1-1.5 տարի տևած ստորագրահավաքի փուլում գտնվող հայցը կազմվել է ամերիկյան առանձին շրջանակների խորհրդով, և կա կարծիք, որ չնայած հայցին ընթացք չի տրվի, բայց աղմուկ կբարձրանա: Արտաշատից` Լունապարկ Հունիսի 1-ի կեսգիշերին Օղակաձև զբոսայգու «Լունապարկի» կարուսելների մոտ միջին տարիքի մի խումբ անձինք հարբած վիճակում կռիվ են արել: Իրավիճակը փորձել են մեղմել ոստիկանության աշխատակիցները, սակայն հարբածները դիմադրել են: Ի վերջո, հարբածներին բերման ենթարկելուց հետո պարզվել է, որ կռվարարների զգալի մասը ոստիկանության աշխատակիցներ են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունում սկսվել է ծառայողական քննություն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` «Լունապարկում» տեղի ունեցած կռվի մասնակից քաղաքացիական հագուստով ոստիկանները ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարազատ Արտաշատի բաժնից են: Նրանք այնքան են ոգևորված եղել իրենց նեղ հայրենասիրական առավելություններով, որ մտածել են, թե ինչ էլ անեն` ոստիկանապետն իրենց «զեմլյակն» է, և խնդիրներ չեն ունենա: Լեզվի օրենքի փոփոխությունների նոր տարբերակին էլ են դեմ Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր տարբերակ, որի վերաբերյալ ՀՅԴ խմբակցությունն ու ՀՅԴ գերագույն մարմինը համատեղ քննարկում են կազմակերպել և որոշել են քվեարկել այդ նոր, փոփոխված տարբերակին: Ըստ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի` օրինագծում սկզբունքային փոփոխություններ չեն եղել, և առկա մտահոգությունները ի չիք չեն դարձել: ՀՅԴ-ն խորհրդարանական լսումներ է առաջարկում այս թեմայով: Մերժեցին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծին: Կողմ են քվեարկել Ստյոպա Սաֆարյանը և Վահան Հովհաննիսյանը, ձեռնպահ` Արմեն Ռուստամյանը, դեմ` հանձնաժողովի հինգ անդամներ` կոալիցիայի ներկայացուցիչները և մեկ անկախ պատգամավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter