HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանում հայտնաբերվել է տղամարդու դի. գոտկատեղից ներքեւ թելով կապված է 10-12 կգ քար

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ Սևանա լճում` Գեղամա հանգստյան գոտուն հարակից տարածքում, տղամարդու դիակ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ փրկարար ծառայության գեղարքունիքի մարզի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ովքեր լճից դուրս են բերել մոտ 50-60 տարեկան տղամարդու դիակ: Դիակի գոտկատեղից ներքև թելով կապված է եղել մոտ 10-12 կգ քար:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի Սևանի քննչականի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հավանաբար, կհարուցվի քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանության Սևանի բաժինը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` ճշտելու դիակի ինքնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter