HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամու հետևանքով

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 2-ին, կեսգիշերին մոտ, Շիրակի մարզում վնասվել են` Հովունի, Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն, Կարմրաքար, Քեթի, Հացիկ, Փոքրաշեն գյուղերի մի շարք բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ: Նույն օրը Աշտարակ քաղաքի Երեւանյան 1 հասցեից ահազանգ է ստացվել,որ մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով Արթուր-1 ՍՊԸ-ին հարակից կաթսայատան ծխնելույզը շրջվել եւ ընկել է ընկերության վարչական շենքի տանիքին, ինչի հետեւանքով քանդվել են շենքի եւ կից շինության տանիքները` 30 քմ ընդհանուր մակերեսով: Հունիսի 3-ին, ժամը 00.10-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է նաեւ մարզի` Նորաշեն, եղադիր եւ Ձորագլուխ գյուղերի բնակելի տների` ընդհանուր թվով 11 տան տանիք: Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter