HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է հողաշերտի փլուզման հետևանքով

Երեկ` ժամը 15:05-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասում կոյուղաջրերի հորան փորելու աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի ինքնափլուզում, ինչի հետեւանքով մեկ աշխատակից մնացել է հողի տակ, իսկ երկրորդը մինչեւ կրծքավանդակը ծածկվել է հողով: Ժամը 15:06-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, 1981 թ. ծնված Ռաֆիկ Մանասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից: Փրկարարների իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 16:40-ին հորանում հայտնաբերվել է 1960 թ. ծնված Կամո Սահակյանի դին: Ժամը 17:40-ին փրկարարների ուժերով դին դուրս է բերվել հորանից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter