HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանել է դասախոսին, հետո թալանել ու հրկիզել բնակարանն ու դիակը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում երկու օր առաջ հաղորդում էր ստացվել, որ Նալբանդյան փողոցի թիվ 25/16 շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր բնակարանատիրոջ` 64-ամյա Արմինե Հովվեյանի դիակը` մասնակի այրվածքներով, գլխի գագաթային շրջանի կոտրվածքով:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև 43-ամյա Կարեն Պետրոսյանը: Վերջինս «պարանոցի, ձախ դաստակի մատերի քերծված, կտրած վերքերով, վերևի շրթունքների և շնչուղիների այրվածք` հարցականով և ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքերի գիտական կենտրոն:

Փաստի առթիվ երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն), 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) և 185 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևանի վարչության և Կենտրոնականի բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեպքի օրը` ժամը 12:00-ին, Կ.Պետրոսյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Ա.Հովվեյանի բնակարան: Արդեն բնակարանում շարունակել է օգտագործել ոգելից խմիչք, որտեղ էլ դիտավորյալ մուրճով մի քանի անգամ հարվածել է Ա.Հովվեյանի գլխին ու սպանել նրան:

Սպանությունը կատարելուց հետո նա հափշտակել է Ա.Հովվեյանի մոտ եղած 40 հազար դրամը և ոսկյա զարդերը. նա հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է բնակարանը, և երբ փորձել է դուրս գալ բնակարանից, չի կարողացել:

Կ.Պետրոսյանին բնակարանից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության հրշեջները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը Հայ-սլավոնական համալսարանի և Գավառի պետական համալսարանի լեզվաբանության դասախոս էր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալվածը նախկինում եղել է դատապարտված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter