HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալաա ադ-Դին Սաադ էլ-Լեյթի՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է առավել ամրապնդելու հայ-եգիպտական` դարերի պատմություն ունեցող փոխհարաբերությունները եւ վստահեցրել, որ կանի առավելագույնն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter