Մարմնական վնասվածքից մինչև ավազակային հարձակում
Մայիսի 22-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը ի վիճակի չի եղել հայտարարություն տալ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված օրը, ժ. 21.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի հրապարակի հարևանությամբ գտնվող զբոսայգում, վիճաբանության ժամանակ, Գևորգ Գ.-ին չպարզված առարկայով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Գրիշա Մ.-ն, որը ձերբակալվել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Գրիշա Մ.-ն մարտ ամսին 1982 թ. ծնված Արմեն Ա.-ից, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով` դանակի սպառնալիքով, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնին հարակից ավտոկանգառում հափշտակել է «Սոնի-Էրիքսոն Կ-750» ֆիրմայի բջջային հեռախոս և 4.000 դրամ գումար` պատճառելով 39.000 դրամի նյութական վնաս:
Տուժողը հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Նրանից ընդունվել է հաղորդում:
Գրիշա Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել