HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում փոսանորոգումներ են սկսվել

Ալավերդիում այս տարի քաղաքամիջյան ճանապարհների փոսանորոգումները սկսվել են մայիսի 18-ից, սակայն վերջին օրերին` անձրևների դադարումից հետո, այն լայն թափ է ստացել: Այս պահին Ալավերդու Ճանշին տեղամասի կողմից վերանորոգվում են Ալավերդու Սայաթ-Նովա հրապարակի փոսերը: Ճանապարհների փոսալցումների աշխատանքների պատվիրատուն Ալավերդու քաղաքապետարանն է: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը 2010թ.-ի համայնքի բյուջեին ՀՀ կառավարության կողմից հատկացված բնապահպանական սուբվենցիաներից 26 մլն. դրամ է հատկացրել քաղաքի հիմնականում բանուկ ճանապարհների փոսանորոգումների համար: Նույն ճանապարհների նույն փոսերը Ալավերդիում ամեն տարի նորոգվում են բնապահպանական մասհանումների հաշվին, որը չի մտնում վերջինիս առողջապահական և բնապահպանական ծրագրերով սահմանված ծախսերի մեջ: Այդուհանդերձ, Ալավերդու Ճանշին տեղամասի պետ Սանասար Տիտանյանը հայտնեց, որ ճանապարհափոսերի վերանորոգման աշխատանքներ են կատարվելու Ալավերդու Թումանյան, Ջրավազան, Զորավար Անդրանիկ, Սայաթ-Նովա և Ս./Սարահարթ թաղամասերում: Չնայած ամեն տարի ճանապարհների նորոգման համար համայնքի բյուջեից ներդրվող պատկառելի գումարներին` Ալավերդիում ճանապարհների նորոգման  կապիտալ աշխատանքներ չեն կատարվում: Բարեկարգման աշխատանքեր չեն կատարվում նաև բնակելի շենքերի բակերում, որտեղ  կոյուղու և խմելու ջրի ներքին կոմունիկացիաների վթարների վերացումից հետո, ջրմուղ կոյուղու տեղամասի աշխատողների կողմից քանդված տարածքները  շատ բակեր դարձրել են անանցանելի: Ալավերդցիներին մտահոգում է նաև կատարված փոսալցումների որակը, որոնք մի քանի շաբաթ հետո դեֆորմացվում և ավելի դժվար անցանելի են դարձնում ճանապարհները` հատկապես ավտոմեքենաների համար: Այս կապակցությամբ «Հետք»-ին տված իր մեկնաբանության մեջ Ալավերդու Ճանշին տեղամասի պետ Սանասար Տիտանյանը ասաց. «Ասֆալտի և փոսալցումների երկարակեցությունը կախված է կատարված աշխատանքի պահպանումից: Փոսանորոգումը արագ քայքայվում է, երբ այնտեղ ջուր է մտնում: Այս առումով վտանգավոր են անձրևները և կոյուղու վթարները: Ալավերդիում ճանապարհների փոսանորոգումների երկարակեցության համար հատկապես մեծ վտանգ են ներկայացնում կոյուղու վթարները»: Փաստորեն համայնքի կոմունիկացիոն ներքին ցանցերի վթարային վիճակում գտնվող խողովակները ծածկող ճանապարհների վրա Ալավերդիում ամեն տարի բյուջեի միլոնավոր գումարներ են վատնում:  Հետաքրքիր է` որքան կլինի նորոգված ճանապարհների կյանքը և համայնքի բյուջեի խնայողությունը, եթե այդ նպատակով հատկացված գումարներն օգտագործվեն, այդքան չընդունված, ճանապարհների տակ գտնվող կոյուղու և խմելու ջրի քայքայված ներքին կոմունիկացիաների կապիտալ նորոգումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter