HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեկույց Հայաստանի մասին` ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 31-րդ նիստին: Խորհրդի հերթական նիստում կքննարկվեն նախորդ` Հայաստանում տեղի ունեցած նիստի արձանագրությամբ ընդունված որոշումների կատարման ընթացքի, սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության իրականացման, համատեղ իրականացվող վարույթների արդյունքների մասին և մի շարք այլ հարցեր, տեղեկատվություն կտրվի վերջին երկու նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ և այլն: ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում զեկույցով հանդես կգա նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը: Զեկույցի թեման է «Հայաստանի հանրապետությունում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը և առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը»: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը և Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը: Տեղեկացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հանրության հետ կապերի գրասենյակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter