Մանկական «Եվրատեսիլ-2010»-ը` Մինսկում
Մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքի տեղեկացմամբ` դեռեւս որոշված չէ մրցույթի մասնակցիների ցանկը:Այս տարվա` մանկական «Եվրատեսիլին» կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հիշեցնենք, որ մանկական «Եվրատեսիլը» մեկնարկել է 2003-ից, Հայաստանը երեք անգամ մասնակցել է մրցույթին` 2007-ին զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, 2009-ին` 8-րդը, իսկ նախորդ տարի` մենք կիսեցինք 2-րդ հորիզոնականը Ռուսաստանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել