HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում Կապան համայնքի ընտրյալներին

Կապանի քաղաքային համայնքի ղեկավար Ա.Աթայանին և ավագանու անդամներին Հարգելի պարոնայք, 06.03.2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիվ 234-Ն որոշմամբ թույլ է տվել «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերությանը Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքներ: Այսօր արդեն Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում իրականացվում է ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզակա աշխատանքները  և Լեռնաձոր համայնքի ղեկավարը, բնակիչների հետ միասին ոչ են ասել ուրանի հետ կապված բոլոր տեսակի աշխատանքներին իրենց համայնքում: 2010 թվականի մայիսի 24-ին Կապանի Օրհուս կենտրոնում վերոհիշյալ խնդրի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ «Սյունիքի  քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն առաջարկեց դուրս գալ քննարկումների և լսումների փուլից և քայլ առ քայլ առաջ շարժվել, իսկ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահն  առաջարկեց դիմել Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին և  ավագանու անդամներին: Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ ԶԼՄ-ներով և  քննարկման միջոցով արդեն իսկ արտահայտել են իրենց կոշտ դիրքորոշումը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ, իսկ կազմակերպություններից երկուսը` «Ազատամարտ» կոմիտեն և «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը սկսել են ստորագրահավաք: Համոզված ենք, որ Ձեր օժանդակությամբ և մասնակցությամբ ստորագրահավաքը կիրականանա լիարժեք, և կապանցիները, այդ միասնականությունը, տեսնելով ակտիվորեն կմասնակցեն ստորագրահավաքին: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ դիմել էր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և նախարարության գրավոր պատասխանից պարզվեց, որ հունիս ամսվա առաջին կեսին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերությունը կկազմակերպի քննարկում Կապան քաղաքում և որպեսզի քննարկման ժամանակ հստակ բարձրաձայնվի կապանցիների որոշումը, անհրաժեշտ է Կապան համայնքի ընտրյալների` այսինքն Ձեր որոշումը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ:
Հարգելի պարոնայք` 1) Առաջարկում ենք Ձեզ հրավիրել Կապանի ավագանու արտահերթ նիստ և կայացնել որոշում վերոհիշյալ խնդրի վերաբերյալ, մինչ «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերության կողմից կազմակերպած քննարկումը Կապան քաղաքում: 2) Առաջարկում ենք Ձեզ ստորագրել և միանալ «Ազատամարտ» կոմիտեի և «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպված ստորագրահավաքին:
Դիմումատուներ` Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա.Ավագյան «Սյունիքի  քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» Հ/Կ նախագահ Տ.Ստեփանյան «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» Հ/Կ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Ա.Խալափյան «Խուստուփ բնապահպանական» Հ/Կ նախագահ Վ.Մարտիրոսյան «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» Հ/Կ իրավախորհրդատու Ա.Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter