Խոսրովի արգելոցի կառուցապատումը պետք է ապամոնտաժվի
Ինչպես տեղեկացնում է Էկոլոգիական հասարակական դաշինքը, հունիսի 25-ին կայացել է Խոսրովի անտառի արգելոցի խնդրի հետ կապված հերթական հանդիպումը, որին ներկա են եղել դաշինքի «Խոսրովի արգելոց» նախաձեռնող խմբի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ բոլոր ներկաները միաձայն պնդել են, որ Խոսրովի արգելոցի Բայբուրդ- Գիլանլար հատվածի կարգավիճակը պետք է վերականգնվի, և տարածքը պետք է դիտվի ինչպես մեկ միավոր` Խոսրովի պետական արգելոցի տարածք:
Շինությունը, որը կառուցվել է այդ տարածքում, պետք է միանշնակ ապամոնտաժվի, այլապես Էկոլոգիական հասարակական դաշինքը ստիպված կլինի դիմել դատարան: Այս կապակցությամբ դաշինքը նամակ է պատրաստելու` ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել