HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» առաջնորդը

Կիրակի` հունիսի 6-ին, ըստ Lenta.ru-ի, Իսպանիայի Մարբելլա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող», միաժամանակ Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացի Զախար Քալաշովին (Շաքրո), ում հունիսի 1-ին արդեն իսկ Իսպանիայի դատարանը դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման եւ տուգանել 20 մլն եվրո` փողերի լվացման, թմրանյութերի եւ զենքի մաքսանենգության, մարդկանց առեւանգումների ու շորթումների եւ այլնի համար: «Օրենքով գողը», քանի որ մեկուսարանում է եղել 3 տարուց ավելի, ազատ էր արձակվել դեռեւս մարտ ամսին, 300 հազար եվրո գրավի դիմաց` հետագայում վտարվելու համար: Զախար Քալաշովին նախորդ անգամ ձերբակալվել էր 2005 թվականին Իսպանիայի իշխանությունների` ռուսական մաֆիայի դեմ «իշամեղու» անվանումը ստացած լայնածավալ գործողությունների արդյունքում: Ձերբակալությունից հետո նա մեկ անգամ փախչել էր ոստիկանությունից, ապա ձերբակալվել Արաբական Միացյալ Էմիրություններում եւ հանձվել Իսպանիայի իշխանություններին: Վերջին ձերբակալությունը կատարվել է Վրաստանի իշխանությունների խնդրանքով, քանի որ 2006 թվականին Թբիլիսիի դատարանը Զախար Քալաշովին հեռակա կարգով դատապարտել է 18 տարվա ազատազրկման` «օրենքով գող» լինելու եւ դրա արդյունքում մի շարք հանցագործություններ կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter