HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանանց տեղամասի պետի գործը` դատարանում

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասի պետ Կ. Համբարձումյանը, դատապարտյալ Արեւհատ Սարգսյանի օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ կատարել է կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելու փորձ, խաբեությամբ հափշտակել  առանձնապես խոշոր չափերով գույք: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Համբարձումյանի նկատմամբ հարուցված  քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter