HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հրաժեշտ է տվել Թուրքմենստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շոհրատ Ջումաեւի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստելու համար  եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Շոհրատ Ջումաեւը նշել է, որ  հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում մշտապես զգացել է ՀՀ իշխանությունների աջակցությունը եւ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter