HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 05.24-06.06.10թթ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է 4 ստուգում:  Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ-ը կայացրել է 20 վարչական որոշում` 960.0 դրամ գումարով և հաշվարկել է բնությանը պատճառված վնաս` 6 մլն 985 հազար դրամ գումարի չափով, որից` 3.79 մլն դրամը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Գուգարքի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում և 2.09 մլն դրամը «ՄԳՄ Անդրգրաունդ» ՍՊ ընկերությունում հայտնաբերված հողային ռեսուրսների աղտոտման համար: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ ԲՊՏ անտառների վերահսկողության բաժինը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Գուգարքի մասնաճյուղում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել է 120 հատ ապօրինի հատված ծառ, ինչի համար հաշվարկվել է բնությանը հասցված վնաս (3.79 մլն դրամ): Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքով կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի 2 վարչական որոշում, և հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս (99.0 հազ. դրամ): Շիրակի ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման 1 դեպքով կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում, և հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս (39.0 հազ. դրամ): Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի ՏԲ-ի հայտնաբերած խեցգետնի և ձկնորսության 2 դեպքի համար կայացվել է 3 վարչական որոշում` 110.0 հազ. դրամ ընդհանուր գումարով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս (9.0 հազ. դրամ), առգրավել է 120.0 գծմ դնովի ցանց և 5 հատ խեցգետնաորսիչ: Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության դեպքում հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս (723.0 հազ. դրամ): Վայոց ձորի ՏԲ-ի հայտնաբերված ապօրինի ձկնորսության 3 դեպքով կայացվել է 90.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում, և հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս (6.0 հազ. դրամ): Գեղարքունիքի ՏԲ վարույթին այլ կազմակերպություններից հանձնված ապօրինի ձկնորսության 5 դեպքի համար կայացվել է 170.0 հազ. դրամ գումարով 5 վարչական որոշում, և հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս (224.5 հազ. դրամ): Լոռու ՏԲ աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավել է 30 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի ծերանոցին: Արարատի ՏԲ-ն առգրավել է 40 մ 2 տիրազուրկ ձկնորսական ցանց: Հողի բերրի շերտի պահպանության ոլորտ Արագածոտնի ՏԲ-ի իրականացրած վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 60.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում` բաց վիճակում ավտոմեքենայով սորուն նյութ տեղափոխելու համար Շիրակի ՏԲ-ը կայացրել է 50.0 հազ. դրամ գումարով վարչական տուգանքի 1 որոշում: Ընդերքի պահպանության ոլորտ Շիրակի ՏԲ-ը բաց հանքից ԱԿԽ ապօրինի օգտվելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառել է վարչական տուգանք` 80.0 հազ. դրամ գումարի չափով: Ավարտվել է ԲՊՏ ԸԵՄ վերահսկողության բաժնի իրականացրած ստուգումը «ՄԳՄ Անդրգրաունդ» ՍՊ ընկերությունում: Ստուգման նյութերի ամփոփման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում: Կազմակերպությունը հողային ռեսուրսների աղտոտման համար հաշվարկել է բնությանը պատճառված վնաս` 2090.0 հազ. դրամ չափով: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ՏԲ կողմից «Սիրմել» ՍՊԸ ստուգման արդյուքում կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական որոշում: Արմավիրի ՏԲ կողմից  ընդերքի ապօրինի օգտագործման համար 1 դեպքում կայացվել է վարչական տուգանքի որոշում 80.0հազ. դրամ գումարով: Ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված  ժամանակահատվածում մուտքագրվել է 3.322 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter