HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Գառնի գյուղում

Երեկ` ժամը 08:30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքից Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Գառնի-Գողթ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող Գառնիի ՀԷԿ-ին հարակից հանդամասում հայտնաբերել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 1966 թ. ծնված Աղավնի Թումանյանի դիակը` հրազենային վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Գարիկ Բաբայանը:
Նույն օրը` ժամը 09:30-ին, Բաբայանը մեղայականով ներկայացել է Արտաշատի բաժին և հայտնել, որ գիշերը` ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրացանից կրակել և սպանել է Աղավնի Թումանյանին:
Գ. Բաբայանը ներկայացվել է Կոտայքի բաժին:
Ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Կոտայքի բաժնի ծառայողներն առգրավել են հանցագործության գործիքը` 1964 թ. արտադրության «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանը:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter