HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկույթ հուշարձաններում արձանագրված խախտումների, ձեռնարկված գործողությունների և արդյունքների վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» 2008-2010 թթ. ընթացքում ՀՀ մարզերի պատմամշակութային հուշարձաններում հայտնաբերել և արձանագրել է տարբեր բնույթի 30 խախտում` այդ թվում Սյունիքի մարզում հայտնաբերվել է 7, Լոռու մարզում` 7, Գեղարքունիքի մարզում` 3, Տավուշի մարզում` 5, Արմավիրի մարզում` 1, Կոտայքի մարզում` 1, Արագածոտնի մարզում` 3, Երևանում` 3 խախտում:

Խախտումներից յուրաքանչյուրի դեպքում Մշակույթի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» մարզային կառույցների ահազանգով: Արդյունքում կասեցվել և կանխարգելվել է ապօրինի միջամտության և օգտագործման 16 դեպք, 4 փաստի առնչությամբ պահպանություն իրականացնող կառույցը դիմել է դատախազություն, 3-ի առնչությամբ` ոստիկանություն: Հայտնաբերված 9 փաստի առնչությամբ դեռևս իրականացվում են հստակեցման և համաձայնեցման աշխատանքներ: Մարզային ծառայությունների արձանագրած 5 փաստ հերքվել է, կամ Կառավարությունը որոշում է կայացրել հօգուտ օգտագործողի:

2010 թ. արձանագրվել է. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական սահմաններում գտնվող 11-14-րդ դդ. գերեզմանոցի տարածքի` բնակիչների կողմից առանց համապատասխան թույլտվության ցանկապատում և ծառատնկման աշխատանքների իրականացրում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ցանկապատը ապամոնտաժվել է, հանվել են նաև տնկված ծառերը: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի «Սերկևիլ» գյուղատեղիի պահպանական գոտու տարածքում հողի անօրինական վարման աշխատանքների իրականացում: Մարզային ծառայությունը դիմել է դատախազությանը: Պահանջվել է ներկայացնել հուշարանին հասցված վնասի վերաբերյալ արձանագրություն: Մարզային ծառայությունը դիմել է նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` պահպանական գոտու նախագիծը նոր ձևաչափով կազմելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու, ինչպես նաև հուշարձանի պահպանական գոտու տարածքին պատճառած վնասի չափը որոշելու նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու համար: Աշխատանքները հստակեցման փուլում են: Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի «Լոռի բերդ» միջնաբերդի տարածքից 9-րդ դ խաչքարի տեղափոխում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը հայտնաբերվել և տեղադրվել է նախկին տեղում: Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի տարածքում հողհատկացումների կատարում: Մարզային ծառայությունը դիմել է մարզի դատախազությանը և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձանի պահպանական գոտին տրամադրելու համար:

Աշխատանքները հստակեցման փուլում են: Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող «Լոռեցի Սաքո» քանդակի տեղափոման և քանդակի ոչ բարվոք վիճակի փաստում: Համակարգչային կենտրոնը, որի տարածքում է քանդակը, պատրաստակամություն է հայտնել իրականացնել քանդակի վերականգնման աշխատանքները: Երևան քաղաքի Շենգավիթի հին գերեզմանոցի տարածքի ոչ սանիտարական վիճակի փաստում: Փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը համապատասխան գրություններով դիմել է Երևան քաղաքի Շենգավիթի ոստիկանությանը և Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարին: Արդյունքում հին գերեզմանոցների տարածքները մաքրվել և բերվել են պատշաճ տեսքի: Վայոց ձորի մարզի «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում անօրինական շինարարության իրականացում: Դատախազության համապատասխան գրությամբ Արենի համայնքի ղեկավարին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով դադարեցնել ապօրինի շինարարական աշխատանքները:

2009 թ. արձանագրվել է. Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Անդոկավան գյուղի վարչական տարածքում գտնվող Բաղակու քարամրոցի 4-18 դդ. հարևանությամբ Կապան «Էնեղժի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող հիդրոէլեկտրակայանի ջրային հոսքերն ավելացնելու նպատակով ջրատարի կառուցում: Կատարվել են ուսումնասիրություններ, մարզային ծառայությունը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` պահպանական գոտին պատրաստելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի փորձակայանի տարածքում գործող Սիսիան-1 դամբարանադաշտի տարածքի զավթում` գերեզմանոցը ընդարձակելու համար: Քաղաքապետարանը տվել է պարզաբանում, որ արդեն նախատեսված է գերեզմանոցի համար նոր հողատարածք հատկացնել: Սյունիքի մարզի Կարճևան համայնքում Սբ. Աստվածածին եկեղեցու` առանց համապատասխան թույլտվության, համայքապետի նախաձեռնությամբ վերանորոգում: Մարզային ծառայությունը համապատասխան գրություններով դիմել է Սյունիքի մարզի դատախազին և ՀՀ մշակույթի նախարարություն: Աշխատանքները համաձայնեցման փուլում են: Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Դավիթ Բեկ»հուշարձան-համալիրի տարածքում սահմանված կարգի խախտմամբ տնտեսական գործունեության իրականացում: Փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը դիմել է Սյունիքի մարզի դատախազին և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձան-համալիրի պահպանական գոտին պատրաստելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Աշխատանքները համաձայնեցման փուլում են: Սյունիքի մարզի Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող, Ք.ա. 1-ին հազ. թվագրվող դամբարանադաշտի հարևանությամբ կառուցապատման աշխատանքների իրականացում: Փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը դիմել է ՊՈԱԿ-ին և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձանի պահպանական գոտին կազմելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Աշխատանքները համաձայնեցման փուլում են: Լոռու մարզի Վանաձորի Հայք հրապարակում շինարարության իրականացում:

Աշխատանքները դադարեցվել են: Լոռու մարզի Լոռի Բերդից Ագարակ տանող ճանապարհին քարի արդյունահանում: ՀՀ Կառավարության որոշմամբ օտարված տարածքին տրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, հողերի կատեգորիա: Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 5 կմ հս-ամ գտնվող միջնադարյան բնակատեղիի գերեզմանոցից խաչքարի տեղափոխում` առանց համապատասխան թույլտվության: Խաչքարը տեղափոխվել է իր նախկին տեղը:

Լոռու մարզի Օձունի տաճարի պատերի և տանիքի, գմբեթի ճաքեր, որմնանկարի նկարում և տարածքի բարեկարգում` առանց թույլտվության: ՀՀ կառավարության որոշմամբ եկեղեցին անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Աշխատանքները համաձայնեցման փուլում են: Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Անտառամուտի գյուղամիջյան 18-19 դդ. եկեղեցու վերականգնման և ամրակայման աշխատանքներ` առանց համապատասխան թույլտվության: Մարզային ծառայության աշխատակիցները դադարեցրել են աշխատանքները: Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքում գտնվող Սբ. Սարգիս մատուռի մերձակայքում շինարարության իրականացում: Հարուցվել է քրեական գործ, որը ՊՈԱԿ-ի մասով կարճվել է: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող մ.թ.ա. 1-ին հազ. ամրոց քաղաքատեղիի տարածքում արտադրական մասի կառուցման աշխատանքներ:

Աշխատանքները դադարեցվել են մինչև հուշարձանը պետական ցուցակում գրանցելը: Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական սահմաններում գտնվող մ.թ.ա 1-ին հզմ-միջնադար 9-17-րդ դդ. «Յոթ աղբյուր» («Աբլլու Խարաբա», «Ասլան ղափլան») ամրոցի տարածքի` 9-17 դդ. թվագրվող գերեզմանոցից պատկերազարդ արաբատառ արձանագրությամբ տապանաքանի գողություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տապանաքարը հայտնաբերվել և վերադարձվել է իր նախկին տեղը: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Վասակամուտ» ամրոց դամբարանադաշտի պահպանական գոտու տարածքում շինության կառուցում: Փաստի կապակցությամբ մարզային ծատռայությունը դիմել է գործակալությանը` վարձակալված տարածքի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի եզրակացություն ստանալու համար:

Աշխատանքները հստակեցման փուլում են: Արագածոտնի մարզի «Ներքին Նավեր» դամբարանադաշտի տարածքում գանձախուզության փորձ: Մարզային ծառայությունը դիմել է Արագածոտնի դատախազությանը և Փարպիի համայնքապետին: Աշխատանքները հստակեցման փուլում են: Տավուշի մարզի Վարագավանքի տարածքից խաչքարի տեղափոխում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը տեղադրվել է իր տեղում: Տավուշի մարզի Աճարկուտ գյուղին կից անտառից թևավոր խաչքարի տեղափոխում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը հայտնաբերվել է: Իրավապահ մարմինները կազմակերպում են խաչքարի տեղափոխումը: Տավուշի մարզի Գոշավանք պատմաճարտարապետական արգելոցի տարածքում շինարարության իրականացում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աշխատանքները դադարեցվել են: Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Եզնիկ Կողբացի փող. 41 հասցեում գտնվող Էմին Տեր-Գրիգորյանին պատկանող բնակելի տան (կառուցված 1890-ական թթ.) ճակատային մասի որոշակի հատվածում ներկում, Փավստոս Բուզանդի 4 հասցեում գտնվող Մկրտիչ Ենգիբարյանին պատկանող բնակելի տան պահպանվածության ոչ բարվոք իրավիճակի փաստում: Քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից ստացված պատասխան գրությունների համաձայն` «Գրիար» և «Գլենդել Հիլզ» ՓԲ Ընկերություններին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ աշխատանքներ վիճակը շտկելու համար:

2008 թ. արձանագրվել է. Սյունիքի մարզի «Պոլիգոն», «Ներքին գոտեձոր» հուշարձանների տարածքից քարի արտահանում: Հարուցվել է քրեական գործ: Առաջին ատյանի դատարանի կայացրած երկու վճիռների համաձայն` քարհանք շահագործողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղի 12-13 դդ. սբ. Աստվածածին եկեղեցու ճակատով պատի և հարևանությամբ գտնվող 10-15 դդ. գերեզմանոցի տարածքով գազատար խողովակի անցկացում: Գազատար խողովակն ապամոնտաժվել է և տարվել հուշարձանից հեռու այլ ճանապարհով: Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներ` առանց համապատասխան թույլտվության: Աշխատանքները դադարեցվել են, թույլտվությունից հետո շարունակվել են: Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրի տարածքում շինարարության իրականացում, հողատարածքի հատկացում: Աշխատանքները դադարցվել են, հստակեցվել են սեփականության իրավունքով հանձնված տարածքի սահմանները: Արմավիրի մարզի Դամբարանադաշտի պահպանական գոտու տարածքից հողի օտարման փորձ: Համապատասխան գրությամբ տեղեկացվել է, որ նշված տարածքը ենթակա չէ օտարման կամ վարձակալման: Սյունիքի մարզի Կապան-Մեղրի նոր ավտոճանապարհի կառուցման հողային աշխատանքների կատարման ընթացքում Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Գոմերանց գյուղատեղիի եկեղեցու մոտ արված ուղղաձիգ կտրվածք, որի հետևանքով եկեղեցին սկսել է խարխլվել: Հանձնաժողովն եղել է տեղում, արձանագրել, որ եկեղեցու վրա եղած ճաքերը ճանապարհի անցկացման շինարարական աշխատանքների հետևանք չեն: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter