HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Ֆիջին հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ

Հունիսի 7-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ֆիջիի Կղզիների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրման արարողությունը: Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՉԺՀ-ում Ֆիջիի դեսպան Ջեյմս Քոյը քննարկեցին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter