ԵՀՄՖ-ը ուշադրություն է հրավիրում երկու խնդրի վրա
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության քննարկման առարկա էին դարձել Հայաստանում հայոց լեզվին և ազգային երաժշտությանը վերաբերող պրոբլեմները: ԵՀՄՖ-ի նախագահությունը ողջունում է օտարալեզու դպրոցների բացման դեմ հայ մտավորականության ծավալած պայքարը:
ԵՀՄՖ-ը չի ընկալում մայրենի լեզվի նկատմամբ այսօրվա արհամարական վերաբերմունքը Հայաստանում: Անհրաժեշտ է հետևել պաշտոնական և քաղաքական ներկայացուցիչների բանավոր խոսքին, ինչպես նաև բոլոր հեռուստաընկերությունների, հատկապես հանրայինի եթերից հնչող խոսքի մշակույթի բավարար մակարդակ ապահովելու խնդրին:
Նույնիսկ հանրային հեռուստատեսության եթերում կարելի է լսել ՀՀ իշխանությունների ամենաբարձր մակարդակ ներկայացնող անձանց կողմից ժարգոնի և նույնիսկ «է» օժանդակ բայի փոխարեն «ա»-ի գործածումը, որը անհասկանալի և անթույլատրելի է: Այնուհետև ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական մամուլում և նույնիսկ բարձ քաղաքական մակարդակներում հնչում է կարծիք, նույնիսկ ծաղր հայերի կողմից իրենց երաժշտության կրկնօրինակման և պլագիատի մասին: Սա խայտառակություն է երկու առումով.
1. պղծվում է այն բարձ երաժշտության հիմքը, որը թողել է սերունդներին հանճարեղ Կոմիտասը` մի երգահան, որի նմանը ունենալ կերազեր ցանկացած այլ ազգ,
2. իսկապես կրկնօրինակվում են հարևանների այդ անճաշակ, նույնիսկ այլանդակ երաժշտությունը` միօրինակ ու տափակ հայերեն տեքստերով ուղեկցվող, և սա հրամցվում է ժողովրդին` վերջնականորեն փչացնելով ճաշակը:
ԵՀՄՖ-ի նախագահությունը հայ մտավորականության ուշադրությունն է հրավիրում այս փաստերի վրա` առաջարկելով որպես օտարալեզու դպրոցների դեմ պայքարի շարունակություն` մարտահրավեր նետել նաև վերոհիշյալ արատներին:
ԵՀՄՖ-ի մամուլի քարտուղար
08.06.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել