Մայիսին հայտնաբերվել է 120 հետախուզվող
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2010 թ. մայիսին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 120 անձ։ Նրանցից 2-ը հետախուզվում էր սպանության, 4-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ ավազակության, 1-ը՝ կողոպուտի փորձի, 9-ը` գողության, 10-ը՝ խարդախության, 1-ը՝ յուրացնելու կամ վատնելու, 6-ը՝ խուլիգանության, 3-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, 2-ը՝ դասալքության համար, իսկ 17-ը՝ այլ երկրների կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել