HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրային համակարգում նախատեսվում են փոփոխություններ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նախօրեին ընդունել է Սլովակիայի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչության պատվիրակությանը` գերատեսչության նախագահ Ստեֆան Մոյզեսի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ճանաչողական այցով: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Ինչպես հայտնում են ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը նշել է, որ անշարժ գույքի կադաստրի համակարգը Հայաստանում առանցքային կառույցներից է համարվում` ե’ւ որպես անշարժ գույքի բազա, եւ որպես սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք: Նրա խոսքով` հատկապես մարզային այցելությունների ժամանակ ակնառու է լինում անշարժ գույքի` մասնավորապես հողի հարկի, գույքահարկի ճշգրիտ բազաներ ունենալու առավելությունը: Ա. Գեւորգյանը նշել է, որ Հայաստանի կադաստրային համակարգում նախատեսվում են բարեփոխումներ` համակարգի ավտոմատացման, գրանցման նոր մեթոդների կիրառման եղանակով, ծրագրվում է ստեղծել շարժական գույքի կադաստր, եւ այս բոլոր նախաձեռնություններում սլովակ գործընկերների փորձը կլինի ուսանելի: Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այս ճանաչողական այցը երկուստեք արդյունավետ կլինի եւ հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար: Սլովակիայի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչության պատվիրակության ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են Սլովակիայի կադաստրային համակարգը, իրականացվող ծրագրերը:Տեղեկացրել են, որ համակարգի ավտոմատացումն իրենց երկրում նույպես առաջնահերթություն է համարվում` չնայած ինտերնետի միջոցով հասանելի են երկրի յուրաքանչյուր քաղաքացու անշարժ գույքի մասին բազային տվյալները: Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ այս այցելության ընթացքում հնարավորություն են ունեցել ուսումնասիրել Հայաստանի կադաստրային համակարգը եւ նպատակ ունեն ուսումնասիրությունների արդյունքում համեմատություններ անել երկու երկրների նույն համակարգերի միջեւ, դրական փորձը կիրառել իրենց երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter