Կողոպուտը բացահայտվել է «տաք հետքերով»
Երեկ, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 24 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Մելքոն Մ.-ին, որը նույն օրը, ժամը 21.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գործող «Լեվիս» խանութի մոտ բացահայտ հափշտակել է 1977 թ. ծնված Արմինե Շ.-ի ոսկյա շղթան` կախազարդով` 190.000 դրամ ընդհանուր արժողության:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել