HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ինֆեկցիոն համաճարակի բռնկման վերաբերյալ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետության Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկմանը: Ստեղծված իրավիճակի եւ կանխարգելիչ միջոցառումների մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակաբանության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել առողջապահական հիմնարկների օպերատիվ արձագանքման կապակցությամբ եւ ընդգծել, որ պետք է հնարավորինս կարճ շրջանում միջոցներ ձեռնարկել վարակման օջախը վերացնելու եւ հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նախագահը նշել է, որ այդ գործընթացը կգտնվի իր անմիջական հսկողության ներքո: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter