«Պետք է պահպանել կատարման ժամկետները»
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի գործունեությանը եւ ամենամյա հեռուստամարաթոնին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել աշխատանքների բարձր որակը եւ կատարման ժամկետները:
Նախագահը կարեւորել է նաեւ Արցախում իրականացվող ծրագրերի լուսաբանման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել