Քրեական քրոնիկա
Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի երկուսից ինն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրված գողության 83 դեպքից բացահայտվել է 50-ը, մարմնական վնասվածք հասցնելու 78 դեպքից` 67-ը, կողոպուտի 5 դեպքից` 2-ը, խարդախության` 19 դեպքից` 17-ը, խուլիգանության 7 դեպքից` 6-ը, իսկ ավազակային հարձակման 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության` 2, գողության` 13, խարդախության` 3, կողոպուտի եւ ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 55-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել