HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է հիմնադրամի նոր կանոնադրությունը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում արված առաջարկություններին համապատասխան` խորհուրդը քննարկել և հաստատել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` նոր խմբագրմամբ։ Հիմնադրամը վերանվանվել է «Հայաստան երիտասարդական հիմնադրամ»: Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` օրակարգի մեկ այլ հարցով հիմնադրամի խորհրդի համակարգող է նշանակվել Կարեն Ավագյանը։ Ի թիվս նիստում քննարկված այլ հարցերի, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագիրը, բյուջեն, ինչպես նաև հաստիքացուցակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter