Հրկիզել է պապի տունը
Նախօրեին` ժամը 08.20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Ճոճկանի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ գյուղում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 06.30-ի սահմաններում, 1982 թ. ծնված Արկադի Պ.-ն հրկիզել է պապի տունը:
«Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արկադի Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել