Պապը կախվել է տանիքում
Երեկ` ժամը 18:30-ին, Ստեփանավան քաղաքի Գ. Նժդեհի 3/35 հասցեի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն` իր պապը` նույն հասցեի բնակիչ, 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել, եւ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18.31-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը: Ժամը 20:10-ին փրկարարներն իջեցրել են Ի. Մինասյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել