HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բողոքի երթ` ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման

Այսօր Հանրապետության հրապարակով տեղի ունեցավ երթ, որը մեկնարկեց Մելիք-Ադամյան փողոցից: Երթին նախորդեց ցույց, որին մասնակցում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ: Երթի մասնակիցները վանկարկում են` «Գաղութացմանը` ոչ», «Կրթությունը` հայերեն», «Հայ մանուկին` հայ դպրոց», «Լեզուն ֆուտբոլ չէ» և այլ կարգախոսներ: Երթին նախորդել է բողոքի ցույց` կառավարության շենքի մոտ, որտեղ Ազգային ժողովը ժամանակավորապես գումարում է իր նիստերը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, և ըստ նախնական տեղեկությունների` քվեարկությունը տեղի է ունենալու ժամը 17:00-ին: Երթն ավարտվեց Մելիք-Ադամյան փողոցում, որտեղից մեկնարկել էր: Ցուցարարները լուսամուտների տակ վանկարկում էին «Հրաժարական», «Կողմ ես` հեռացիր», «Ստրուկներ» և այլն: Նրանք նաև երգեցին ՀՀ օրհներգը և արտասանեցին հայոց այբուբենի տառերի անունները: Ակցիայի մասնակիցները դիտավորյալ են հավաքվել հենց նիստի դահլիճի լուսամուտների տակ. այնտեղ ընթանում էր ԱԺ նիստը, և պատգամավորները լսում էին նրանց վանկարկումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter