HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Բարերարների գումարները պետք է ուղղել հուշարձանների պահպանությանը»

Թեեւ հրատապ միջամտության կարիք ունեցող հուշարձանների ցանկը բավականին ընդարձակ է, այս տարի նախատեսված է վերակառուցել-վերականգնել Հայաստանի 10 հուշարձաններ, որոնց համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 213 մլն դրամ: Հաշվառված 24.300 հուշարձաններից 10-15 տոկոսը միջամտության կարիք ունեն, սակայն դա չի նշանակում, թե մնացածը բարվոք վիճակում են գտնվում: Այս մասին «Հայացք» ակումբում ասաց Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մոսոյանը: Պատասխանելով «Հետքի» հարցին` պարոն Մոսոյանն ասաց, որ հուշարձանները փուլ առ փուլ են վերականգնվում ֆինանսական միջոցների սղության պատճառով: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ միայն պետական միջոցները բավարար չեն հուշարձանները վերակառուցելու համար: «Կարելի է առաջարկել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ աջակցի հուշարձանների վերականգմանը, բարերարների նվիրատված գումարների մի մասը պետք է ուղղել հուշարձանների պահպանությանը»,- կարծում է Մկրտիչ Մինասյանը: Նա իր խոսքում նշեց, որ իր համար զարմանալի է նոր եկեղեցիների կառուցումը, այն պարագայում, երբ պատմական արժեք ունեցող սրբավայրերը գտնվում են կործանման եզրին: Ճարտարապետների միության նախագահին նաեւ մտահոգում է, որ մենք չունենք պատմական եւ մշակութային հուշարձանների վերաբերյալ գրականություն օտար լեզուներով, իսկ հայերենով էլ բավարար չէ: «Մինչդեռ հարեւան երկիրը նման գրքերը` խեղաթյուրված տեղեկություններով բաժանում է բոլորին»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter