HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահական ոլորտում փորձարկվելու է համավճարային նոր եղանակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը։ Համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը։ Համավճարի ներդրմամբ նաեւ կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը և օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում։ Վարչապետը ողջունել է նորամուծության արմատավորմանը մասնակցելու և դրա հաջողությանը նպաստելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունը։ Մնում է հուսալ, որ մեր քաղաքացիները ճիշտ կընկալեն համավճարի նոր եղանակը, որպեսզի այն սոցիալական որևէ խնդիր չհարուցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter