HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հնեվանքում եւ Կոբայրավանքում վերականգնողական աշխատանքները շարունակվում են»

Վերահսկիչ պալատը նախորդ տարի Մշակույթի նախարարության 2007-2008թթ-ին պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման վերաբերյալ արձանագրել էր ընդհանուր առմամբ` 61 մլն 499 հազար դրամ որպես ֆինանսական խախտումներ, որից 118.5 մլն դրամը` հուշարձանների վերականգնման ծրագրի շրջանակներում: Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մոսոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Վերահսկիչ պալատը շտապել էր իր գնահատականներում: «Հարցը նրանում չէր, որ հուշարձանները չէին վերանորոգվել, այլ գումարի որոշ մասը նպատակային չի ծախսվել: Հնավանքում եւ Կոբայրավանքում է այս խնդիրը եղել, բայց հետագայում պարզվեց, որ հումք է ձեռք բերվել, բայց չի հաշվառվել, արվել է որոշ աշխատանքներ, որոնք կատարողականով չի ձեւակերպվել: Արդյունքում` գումարը ծախսվել էր, բայց նրանց մոտ չկար փաստաթուղթ»,- ասաց Սամվել Մոսոյանը: «Վերահսկիչ պալատը որ ներկայացրեց, թե Հնեվանքն ամբողջությամբ փչացրել են, տարբեր գույների քարեր են օգտագործել, մասնագիտական խնդիր էր, նույն հանքից հանված քարեր էին, բայց դրանց գույնն անընդհատ փոխվում է անձրեւից, արեւից, նույն քարերը տարբեր գույներ են ստանում: Հետագայում մասնագետները գրեցին, որ դրանք նույն քարերն են, ժամանակի ընթացքում դրանք բոլորը կդառնան նույն գույնը»,- վստահեցնում է Սամվել Մոսոյանը: Նրա խոսքով` 2007-ից սկսած հուշարձանների վերականգման աշխատանքները վերահսկում է ոչ թե Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, այլ նախարարության համապատասխան հանձնաժողովը: Սամվել Մոսոյանը նշեց, որ Հնավանքում եւ Կոբայրավանքում վերականգնողական աշխատանքները շարունակվում են. «Գործընթացը որոշ ժամանակ կանգնել է, բայց դրանք շարունավում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter