HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Արդյունաբերությունն աթարով է աշխատում

Բանից պարզվում է` այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի արդյունաբերությունը գրեթե կրկնակի (48 տոկոսով) ավելի քիչ գազ է սպառել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

«ՉԻ» - Փորձենք հասկանալ: Ազգային վիճակագրական ծառայությունն ասում է, որ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է, իսկ «Հայռուսգազարդն» ասում է, որ արդյունաբերությունը կրկնակի քիչ գազ է սպառել:

Այստեղ երկու տարբերակ կա: Կամ «Հայռուսգազարդն» է կեղծ թվեր ներկայացնում (քիչ գազ է վաճառել, հետևաբար քիչ շահույթ ստացել և քիչ հարկեր պիտի վճարի), կամ պաշտոնական վիճակագրությունն է խաբում` պնդելով, թե արդյունաբերությունն աճել է: Բայց մենք, բնականաբար, այդ ազնվագույն կառույցներին չհավատալու հիմքեր չունենք և վստահ ենք, որ երկուսն էլ ճիշտ է ասում:

Հետևաբար, մնում է միայն երրորդ տարբերակը: Այն է` մեր արդյունաբերությունը տեխնոլոգիական նոր բարձունքների է հասել և սկսել է աշխատել աթարով: Ճիշտ է` գյուղատնտեսությունը չի աճել, բայց դա կապ չունի. չի բացառվում, որ Հայաստանը սկսել է նանոտեխնոլոգիաների միջոցով աթար արտադրել: Այլ բացատրություն պարզապես չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter