HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամփոփվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում երեկ կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթի մարզային փուլը: Այս տարի մրցույթի մասնակիցների թիվը նախորդ տարիների հետ համեմատ գրեթե կրկնակի ավել էր` 16 ընտանիք: Նրանք ներկայացնում էին Ապարան, Աշտարակ եւ Թալին քաղաքները, ինչպես նաեւ Կարբի, Փարպի, Օշական, Կոշ, Նոր Ամանոս, Թաթուլ գյուղերը: Ընտանիքներն իրենց ուժերը չափեցին 6 մրցաձեւերում` թեթեւ աթլետիկայից, փոխանցումավազքից, թենիսի եւ բասկետբոլի գնդակների նետումից, հեռացատկից, պարանի ձգումից : Մրցույթը նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար, որոնցում երեխաների տարիքը պետք է լիներ 6-9 եւ 10-13 տարեկան: Ընդհանուր հաշվարկով,  ըստ տարիքային խմբերի, առաջին տեղերը գրավեցին Ապարան քաղաքի բնակիչներ Վարդան Աբրահամյանի եւ Խաչիկ Պետրոսյանի ընտանիքները: Երկրորդ մրցանակների արժանացան  Թալին քաղաքը ներկայացնող Համլետ Հակոբյանի եւ Ռոբերտ Համբարձումյանի, իսկ երրորդին` Մխիթար Հայրապետյանի եւ Թալինից Վարազդատ Նիկոյանի ընտանիքները` Կարբիից: Հաղթողները իրավունք ստացան  հուլիս ամսին մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք հանրապետական մրցույթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter