Լուծվել է միասնական տառատեսակի օգտագործման հարցը
Այսօրվա նիստում գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Դրա նպատակն է պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում ապահովել միասնական` «յունիկոդ» տառատեսակի կիրառումը։
Միայն այս տառատեսակն է սերտիֆիկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին։ Վարչապետը տեղեկացրել է, որ այս հարցն արծարծել են ՏՏ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպություններ ու բավական մեծ հեղինակություն ունեցող կազմակերպություններ։ Պետական կառույցները և կառավարությունն` առաջին հերթին, պարտավոր են պահպանել սահմանված չափանիշները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել