HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում «թեժ ամառ» չի լինի

Ամռանը քաղաքական դաշտում սովորաբար անդորր է լինում: Քաղաքական դեմքերը գնում են հանգստանալու եւ խոստանում են «թեժ աշուն»-ով վերադառնալ: Ամռանը Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքում հունիսի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների օր է: Ընտրվելու է նոր համայնքապետ եւ ավագանի: Համայնքի ղեկավարի համար գրանցվել է 1 թեկնածու` գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արամայիս Կասաբովը: Ավագանու թեկնածուները 3-ն են: 159 բնակիչ եւ 61 ընտրող ունեցող համայնքի համար այս թիվը բավարար է, որպեսզի ձեւավորվի ավագանի: Նույն օրը նոր ավագանի է ընտրելու նաեւ Մեծաձոր համայնքը: Այստեղ եւս թեկնածուների թիվը 3-ն է, որը նունյպես բավարար է 122 ընտրող ունեցող գյուղի համար: Իսկ հուլիսի 4-ին նույն ընտրատածքից համայնքապետ է ընտրելու Դավթաշեն համայնքը: Առաջադրված թեկնածուները 5-ն են` գործող գյուղապետ, անկուսակցական Գրիգոր Վարդանյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Քաջիկ Սարգսյանը, անկուսակցականներ Վալերիկ Պետրոսյանը, Ժորա Խաչոյանը եւ Անդրանիկ Հեպոյանը: Բացառությամբ գործող գյուղապետի, մյուս թեկնածուները ոչ մի տեղ չեն աշխատում: Թեեւ համայնքապետերը առաջադրված են կուսակցությունների կողմից կամ նրանց թիկունքում ազդեցիկ մարդիկ են կանգնած, այնուամենայնիվ այս համայնքներում ընտրությունները թեժ չեն լինելու: Համայնքապետերն արդեն վաղուց «ընտրվել» են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter