«Լեզվի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ձգձգվում է
Ազգային ժողովը դեռևս չի քվեարկել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այսօր` ժամը 18:30-ին, արտահերթ նիստ է սկսվելու: Այս մասին «Հետքին» քիչ առաջ տեղեկացրեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը: Քանի որ արտահերթ նիստին քննարկվելու և քվեարկվելու է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների նախագիծը, Արամ Ապատյանը չգիտի` արդյոք «Լեզվի մասին» օրենքի նախագիծը ևս կքվեարկվի՞ այսօր:
Նա չբացառեց, որ կարող է մեկ այլ արտահերթ նիստ գումարվի, և «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը քվեարկվի այդ նիստին:
«Ուղղակի այս պահին այն է հայտնի, որ մինչև ժամը 18:00-ը «Լեզվի մասին» օրենքին նվիրված ելույթները չտեղավորվեցին, և հիմա 18:00-18:30 պետք է լինի ընդամիջում»,- «Հետքին» հայտնեց Արամ Ապատյանը:
Նա նշեց, որ ցուցարարները շարունակում են մնալ Կառավարության շենքի առջև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել