HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Դեմ ըլլալով կողմ են

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ն, որը խիստ կոշտ հայտարարությամբ մերժել էր մասնակցել սեպտեմբերի 24-ին Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընդունելությանը, հիմա էլ հայտարարել է, որ մասնակցելու է դրան:

«Գոհունակությամբ տեղեկացանք, որ վերանայվել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ճաշկերույթի բնույթը: Այս ճաշկերույթին մեր չմասնակցելու պատճառը վերացած ենք համարում»,- ասված է շաբաթ օրը նշված ԿԿ տարածած հայտարարության մեջ:

Թերթի տեղեկություններով, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը նոր հրավիրատոմսեր է ուղարկել ՀՅԴ-ականներին, որտեղ նշված է, թե ընդունելությունը ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով է և ոչ թե Սերժ Սարգսյանի պատվին, ինչպես նշված էր նախկինում, փոխվել են միայն դաշնակցականների հրավիրատոմսերը: Իսկ ՀՅԴ բյուրոյից հաստատել են թերթի տեղեկությունները, որ նախորդ շաբաթ Փարիզում հանդիպում է եղել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչների մասնակցությամբ. Բյուրոյի հանդիպմանը մասնակցել են Հրանտ Մարգարյանը և Վահան Հովհաննիսյանը: Հենց այս հանդիպումից հետո էլ Լոս Անջելեսի ՀՅԴ-ականները փոշմանել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter