Ինչ գործ ունեն բրազիլացի ոստիկանները Հարավային Աֆրիկայում
Բրազիլացի ոստիկանների մի խումբ է այցելել Հարավային Աֆրիկա` ծանոթանալու համար աֆրիկյան իրենց գործընկերների աշխատանքին: Հյուր ոստիկանները ուսումնասիրլ են, թե ինչպես են Աշխարհի գավաթի խաղերի ժամանակ աշխատում Աֆրիկա մայրցամաքում, ինչպես են պատրաստվում պայքարել հնարավոր տարերային աղետների, անտառային հրդեհների եւ անկարգությունների դեմ: «Մենք այստեղ ենք սովորելու համար, թե ինչպես է Հարավային Աֆրիկան պատրաստվում նման կարեւոր մրցաշարում անվտանգությունն ապահովելու»,- հայտարարել է բրազիլացի մի ոստիկան:
Բրազիլացիների այցը Աֆրիկա ճանաչողական բնույթի է, քանի որ 2014 թվականին Աշխարհի գավաթի խաղարկությունը անցկացվելու է հենց Բրազիլիայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել