«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց
Հունիսի 10-ին, երեկոյան ժամը 20.30-ին Ազգային ժողովում ավարտեց քառօրյաի արթահերթ նիստը, որտեղ քվեարկության էր դրված երկու հանրային հետաքրքրություն ներկայացնող օրինագիծ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին օրինագիծն ընդունվեց, իսկ «օտարալեզու դպրոցների բացման» օրինագծերը հետաձգվեցին մինչեւ հաջորդ արտահերթ նիստ:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծն ընդունվեց ձայների 73 կողմ եւ 13 դեմ համամասնությամբ:
Այսպիսով, ինչպես նշված է օրենքի անցումային դրույթներում, հուլիսի 10-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կհայտարարի տասնութ հեռուստահեռարձակողների մրցույթ եւ 2010 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը կհամարվի անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել