Բան կի Մունը հավատում է ֆուտբոլի զորությանը
ՄԱԿ-ի ղեկավար Բան կի Մունը հարցազրույց տալով FIFA.com-ին, հույս է հայտնել, որ առաջին անգամ Աֆրիկայում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկությունը, կարող է մայրցամաքի համար դառնալ վերածննդի առիթ: ՄԱԿ-ի առաջնորդը չի պատասխանել, թե որ թիմն է իր համար համարվում ֆավորիտ, բայց նշել է, որ այս Առաջնությունում հաղթելու է Աֆրիկա մայրցամաքը:Ըստ նրա, ֆուտբոլային նման իրադարձությունը ստեղծում է մի դրական մթնոլորտ, որը նպաստում է խաղաղությանն ու համագործակցության ամրապնդմանը:
Նա առհասարակ ֆուտբոլր միջոց է համարել այդ խաղաղությանը հասնելու համար եւ կարծիք հայտնել, որ եթե ֆուտբոլը, եւ առհասարակ, սպորտը ճիշտ օգտագործվի, կարող է դառնալ մարդկանց միավորման եւ հակամարտությունների լուծման միջոց:
Բան կի Մունը պատմել է նաեւ, որ ինքն այսօր էլ հազվադեպ ֆուտբոլ է խաղում եւ հիշել է, որ դպրոցի տարիներին նույնիսկ ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել է թեւը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել