ՖԻՖԱ-ի թաբուն. մարզաշապիկներին մականուն գրել չկա
Արգենտինայի հավաքականի եռյակը` Կարլոս Տեւեսը, Սերխիո Ագուերոն եւ Յոհանս Գուտերեսն իրենց մականունները մարզաշապիկներին կրելու թույլտվություն էին խնդրել ՖԻՖԱ-ից: Սակայն վերջինս արդեն հայտարարել է, որ առաջիկա խաղի ժամանակ եռյակի ֆուտբոլիստներն իրենց կապույտ-սպիտակ գծերով մարզաշապիկի վրա կարող են կրել միայն իրենց ազգանունները, եւ պատճառաբանել, որ պատշաճ չէ նման լայնամասշտաբ իրադարձությանը միջազգային դիտողների առջեւ մականուններով հանդես գալ:Ի դեպ, Արգենտինայում ֆուտբոլիստների շրջանում մականունները ընդունված են: Բացի վերը թվարկածներից մականունով են հանդես գալիս մի շարք ֆուտբոլիստներ. Սեբաստիան Վերոնը` «Փոքրիկ կախարդ», Լիոնել Մեսսին «Լու» եւ Գոնսալո Իգուանին «Փիփիթա» մականուններով: Հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնան նույնպես մականուն ունի եւ ֆուտբոլիստները նրան քնքշորեն անվանում են «El pelusa» («մազոտ»):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել