HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղրղստանի Օշ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ղրղստանի հարավում գտնվող Օշ քաղաքի կենտրոնում հինգշաբթի լույս ուրբաթ առավոտ ագրեսիվ տրամադրվածությամբ մի խումբ երիտասարդներ «Ալայ» հյուրանոցի մոտակայքում թալանել են մի շարք խանութներ, այրել մի քանի ավտոմեքենաներ, ջարդել խանութների եւ բնակելի տների պատուհաններ: Մոտ մեկ ժամ անց ժամանակավոր կառավարության կողմից Օշայում հայտարարվել է պարետային ժամ: «Քաղաքի պարետ է նշանակվել ներքին գործերի փոխնախարար Բակիտ Ալիմբեկովը»,-Ինտերֆաքսին հաղորդել է ժամանակավոր կառավարության ներկայացուցիչը: Օշի քաղաքապետ Մելիսբեկ Մըրզակմատովը պարետային ժամ հայտարարելուց հետո տեղի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ չտրվել սադրանքներին. «Իրավապահ մարմինները անում են ամեն հնարավորը, որպեսզի իրադրությունը իրենց ձեռքը վերցնեն եւ հնարավորինս արագ վերացնեն անկարգությունները»: Ինչպես նշում են ականատեսները` քաղաքում մինչեւ հիմա լսվում են աղաղակներ, կրակոցներ, երեւում է ծուխ եւ այրվող շենքեր: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Օշում հայտնաբերված են հրդեհի մի քանի կետեր: Այրվում են փոքրիկ խանութներ, կրպակներ, նաեւ քաղաքի կենտրոնում տեղակայված խաղատան շենքը, եւ ռեստորանը: Հրշեջները հայտնում են նաեւ, որ իրենք հասցնում են արձագանքել ահազանգերին: Այս պահին իր մոտ արտակարգ նիստ է հրավիրել նահանգապետը: Երկու ժամ առաջ քաղաք է մտցվել զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter