Ֆուտբոլասերների ավտոբուսը շրջվել է. 3 ուղեւոր զոհվել է
Աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ Հարավային Աֆրիկայի Նելսպրուտ քաղաքի մոտ տեղի է ունեցել դժբախտ պատահար մահացու ելքով: Daily Mail պարբերականը հաղորդում է, որ վթարի է ենթարկվել մի տուրիստական ավտոբուս, որը տեղափոխում էր անգլիացի ուսանողների, երկու ուսուցիչների, եւ զբոսավարի, որոնք Աֆրիկա էին ժամանել Աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար: Երկու 19-ամյա աղջիկներ մահացել են տեղում: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Վերակենդանացման բաժնում չի հաջողվել փրկել մի ուսանողի կյանք եւս:
Ըստ նախնական տվյալների` վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչի հետեւանքով ավոտբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննություն եւ խոստացել է վաղաժամ պարզել դեպի մանրամասները:
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ամեն տարի մեկ միլիոն ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել