«Առավոտ». Վանո Սիրադեղյանին էլ էին ուզում հրավիրել
Երեկ օրաթերթը փորձել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից ճշտել՝ արդյոք փորձ արվե՞լ է ճշտել նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը և նրան էլ հրավիրատոմս ուղարկել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ԱԺ բոլոր գումարումների պատգամավորների ընդունելությանը մասնակցելու համար։ «Անշուշտ»,- ասել է Գեղամ Ղարիբջանյանը՝ խորհուրդ տալով մանրամասները ճշտել արարողակարգի վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանից։ Վերջինս հարցին ի պատասխան ասել է. «Չենք կարողացել ճշտել»։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս են փորձել ճշտել, պատասխանել է. «ՀՀՇ կուսակցություն ենք զանգել։ Հայոցյան Վահագնի հետ ենք խոսել, ինքն էլ հրաժարվել է այս միջոցառմանը մասնակցել և շատ կոպիտ բաներ է ասել»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել